«Բավարիայի» դարպասապահ Ալեքսանդր Նյուբելը, որը վարձավճարով հանդես է գալիս «Շտուտգարտում», երկարաձգել է պայմանագիրը մյունխենցիների հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
27-ամյա գերմանացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Նյուբելը «Բավարիայում» հանդես է գալիս 2020 թվականից։
Այս մրցաշրջանում Նյուբելը անցկացրել է 29 հանդիպում, 12 անառիկ է պահել սեփական դարպասը և բաց է թողել 34 գոլ։
























































