«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն բացատրել է, թե ինչու է որոշել հաջորդ մրցաշրջանն անցկացնել Լևերկուզենի «Բայերում»:
«Պատճառները շատ էին… Մրցաշրջանից առաջ մենք շատ լավ որոշումներ կայացրինք: Թիմը լավ համախմբվեց, և մենք կարողացանք առաջադիմել, մտածելակերպ ստեղծել, ստեղծել ֆուտբոլային ոճ, և դա, իհարկե, ոչ միայն լավ ֆուտբոլ է, այլ նաև շատ մրցունակ:
Տարվա ընթացքում մենք հիանալի մթնոլորտ ենք ստեղծել թիմում։ Մրցաշրջանը հիանալի է ընթանում, և, իհարկե, մենք ցանկանում ենք շարունակել նույն ոգով։
Ես ինձ այս թիմի մի մասն եմ զգում: Ինձ թվում է, որ հիմա գնալու ճիշտ ժամանակը չէ, և դրա համար էլ ես մնում եմ»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։