Երեկ՝ ապրիլի 9-ին, Լոնդոնի «Արսենալը» ոչ-ոքի է խաղացել «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում։ «Էմիրեյթս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։
Այսպիսով, «Բավարիան» 2021 թվականի ապրիլից չի հաղթում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։ 2020/2021 մրցաշրջանում մյունխենյան ակումբը երկու անգամ պարտվեց ՊՍԺ-ին (2:3 և 0:1), 2021/2022 մրցաշրջանում «Բավարիան» չկարողացավ հաղթել «Վիլյառեալին»՝ նախ պարտվելով 0:1 հաշվով, իսկ հետո ոչ-ոքի՝ 1: 1, իսկ 2022/2023 մրցաշրջանում գերմանական ակումբին կանգնեցրեց «Մանչեսթեր Սիթիին» (0:3, 1:1):
«Արսենալի» հետ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին «Ալիանց Արենա» մարզադաշտում։
Այս զույգի հաղթողը կիսաեզրափակչում կխաղա քառորդ եզրափակչի մյուս՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» զույգի հաղթողի հետ։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Արսենալը» հաղթել է «Պորտուին» (1:1, 11-մետրանոցներով՝ 4:2), իսկ «Բավարիան»՝ «Լացիոյին» (3:1):
























































