Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է իր՝ Մյունխենի «Բավարիա» վերադառնալու հավանականության մասին։
«Ես գրավոր առաջարկ չեմ ստացել, բանակցություններ չեն եղել։ Կարծում եմ՝ նորմալ է ամեն ինչ հաշվի առնելը, ամեն ինչ քննարկելը։ Հետո ինչ-որ պահի ես որոշում կունենամ, բայց հենց հիմա չեմ կարող ստույգ ժամկետ նշել։ Կարծում եմ, որ ինչ-որ պահի կարող են լինել որոշ տարբերակներ, բայց այս պահին ես ոչ մի առաջարկ չեմ ստացել, որը կարող էի ընդունել։ Ես դեռ մտածում եմ, թե ինչ կլինի հետո»,- Նագելսմանի խոսքն է մեջբերել Bild-ը։
Հիշեցնենք, որ Նագելսմանը «Բավարիան» գլխավորել է 2021-ից 2023 թվականներին։ Մյունխենյան ակումբից հեռանալուց հետո մասնագետը գլխավորել է Գերմանիայի հավաքականը։
























































