Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հայտնել է, որ «Բավարիայի» հետ բանակցություններ չի վարել։
«Ինչո՞ւ պետք է հեռանամ։ Այստեղ (Ավստրիայի հավաքականում) ինձ հարմարավետ եմ զգում։ Ես դեռ պայմանագիր ունեմ մինչև 2026 թվականը, իսկ մեր նպատակն ու ճանապարհը կշարունակվի Եվրոպայի առաջնությունից հետո»,- Ռանգնիկի խոսքն է մեջբերել լրագրող Ստեֆան Կամբերգերը։
65-ամյա գերմանացին գլխավորել է Բունդեսլիգայի մի քանի ակումբներ։