Սպասվում է, որ «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, որը մարտին ձախ ազդրի վնասվածք էր ստացել Գերմանիայի հավաքական մարզման ժամանակ, կվերադառնա խաղադաշտ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Արսենալի» դեմ առաջին խաղում:
Այս մասին հայտնում է Sky Sport-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Խաղը կկայանա երեքշաբթի՝ ապրիլի 9-ին, և կանցկացվի Լոնդոնում։ Մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևաի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին Նոյերը կոտրել էր ոտքը, որից հետո ապաքինվել էր մինչև անցյալ աշուն։ Այս մրցաշրջանում 38-ամյա դարպասապահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ անառիկ պահելով դարպասն 9 խաղում։
Մանուելի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո: