«Բավարիայի» ղեկավարությունը չի ցանկանում վաճառել պաշտպան Մատեյս դե Լիխտի տրանսֆերը, հայտնում է Kicker-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբում չեն դիտարկում ֆուտբոլիստից բաժանվելու տարբերակը։ Նշվում է, որ մյունխենցիները ցանկանում են ամռանը բաժանվել որոշ խաղացողներից, որպեսզի վերակառուցեն թիմը։
Այս մրցաշրջանում 24-ամյա դե Լիխտը անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենցիների հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը:
«Բավարիան» 28 հանդիպումներից հետո 60 միավորով երկրորդն է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։