«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Բունդեսլիգայի 28-րդ տուրի «Հայդենհայմի» հետ խաղում (2-3) խփեց իր 32-րդ գոլը Գերմանիայի 2023/2024 մրցաշրջանի առաջնությունում և 38-րդը բոլոր մրցաշարերում։
Անգլիացի հարձակվողն արդեն ունի 50 միավոր՝ գոլ+փոխանցում համակարգով։ Քեյնը դարձել է 38 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ բոլոր մրցաշարերում։
Այս ցուցանիշով նա լավագույնն է եվրոպական թոփ 5 լիգաների ֆուտբոլիստների շրջանում։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։