«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Բունդեսլիգայի 28-րդ տուրի «Հայդենհայմի» հետ խաղում (2-3) խփեց իր 32-րդ գոլը Գերմանիայի 2023/2024 մրցաշրջանի առաջնությունում։
Հանդիպման 38-րդ րոպեին Քեյնը Սերժ Գնաբրիի փոխանցումով բացեց խաղի հաշիվը։ Այս գոլը ռեկորդային է անգլիացի ֆուտբոլիստի համար։ Բունդեսլիգայի պատմության մեջ առաջին անգամ մրցաշարում իր դեբյուտային մրցաշրջանն անցկացնող ֆուտբոլիստն այդքան գոլ է խփում:
Նախորդ ռեկորդը (31) պատկանում էր «Համբուրգի» և Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ուվե Զելերին, որը սահմանվել էր 1963/1964 մրցաշրջանում՝ Բունդեսլիգայի պատմության առաջին մրցաշրջանում։
Մեկ մրցաշրջանում ամենաշատ գոլերի ռեկորդը պատկանում է «Բավարիայի» նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։ 2020/2021 մրցաշրջանում նա խփել է 41 գոլ։