«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մտադիր է մասնակցել «Արսենալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպմանը, հայտնում է BILD-ը։
38-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել մարտի վերջին՝ Գերմանիայի հավաքականի հավաքի ժամանակ։
«Արսենալի» հետ խաղը կկայանա ապրիլի 9-ին Լոնդոնում։ Պատասխան խաղը կկայանա ապրիլի 17-ին Մյունխենում։
Ընթացիկ մրցաշրջանում Նոյերը անցկացրել է 24 հանդիպում։