Գերմանիայի գավաթի մրցաշարի կիսաեզրափակիչ խաղում «Բայերը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց «Ֆորտունային»։
Հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով:
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ֆլորիան Վիրցը: Մեկական գոլի հեղինակ են դարձել նաև Ջերեմի Ֆրիմպոնգը և Ամին Ադլին:
Խաբի Ալոնսոյի թիմը դուրս եկավ Գերմանիայի գավաթի մրցաշարի եզրափակիչ։ Վճռորոշ խաղում Լևերկուզենի թիմը կհանդիպի «Կայզերսլաուտերնի» հետ։