Հայտնի են դարձել Մյունխենի «Բավարիայում» Թոմաս Տուխելին փոխարինելու հիմնական թեկնածուները: Այս մասին հայտնում է բրիտանական The Times առցանց հրատարակությունը։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիների ղեկավարությունը ներգրավում է երեք թեկնածուի՝ «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբիին, ինչպես նաև Գերմանիայի և Ավստրիայի հավաքականների մարզիչներ Յուլիան Նագելսմանին և Ռալֆ Ռանգնիկին։ Միևնույն ժամանակ, Դե Զերբին համարվում է գլխավոր թեկնածու Խաբի Ալոնսոյի՝ «Բայերում» մնալու որոշումից հետո։
Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելը կլքի «Բավարիան» այս մրցաշրջանի ավարտից հետո։ Ռոբերտո Դե Զերբին «Բրայթոնը» գլխավորում է 2022 թվականի սեպտեմբերից։ Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 29 տուրից հետո թիմը վաստակել է 42 միավոր և այժմ զբաղեցնում են 9-րդ տեղը։ Յուլիան Նագելսմանը Գերմանիայի հավաքականը գլխավորում է 2023 թվականից, իսկ Ռալֆ Ռանգնիկը Ավստրիան՝ 2022 թվականից։