Ֆուտբոլային աստղերը անգամ կարանտինում պետք է մարզավիճակ պահեն, որպեսզի առաջնությունների վերսկսումից հետո օգնեն իրենց թիմերին։ Շկոդրան Մուստաֆին ցույց է տալիս, թե 20 վայրկյան ձեռքերի ախտահանելու ընթացքում որքան դրական էներգիա կարելի է ստանալ երեխաներից ու նաև գնդակից։ Ռամոսը պահում է իր մարզավիճակը։ Պոգբան ու Լինդելոֆը ևս մարզվում են՝ աջակցելով Յուվենթուսի և Սամպդորիայի ֆուտբոլիստներին, ովքեր վարակվել են կորոնավիրուսով։ Իսկ Ֆաբրեգասը որոշել է զվարճալի տեսանյութ պատրաստել՝ նմանակելով Coming To America-ի հանրահայտ էպիզոդը։