«Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը մեկնաբանել է մյունխենյան թիմի՝ Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությունը Գերմանիայի Բունդեսլիգայի 30-րդ տուրի խաղում (0:2).
«Զարմանում եմ, թե ինչպե՞ս կարող ենք այսպիսի արդյունք ցույց տալ այսպիսի խաղում։ Սա ինձ համար լրիվ անբացատրելի է, լրիվ անհասկանալի։ Երկրորդ խաղակեսում տպավորություն էր, թե նժարին ոչինչ դրված չէր: Կարծես՝ ընկերական խաղ լիներ:
Մենք՝ խաղացողներս, պետք է գնանք տուն և մի շարք հարցերի պատասխանենք։ Եթե այսպես խաղանք, ապա հաջորդ շաբաթ մեզ համար դժվար կլինի «Հայդենհայմի» դեմ և, իհարկե, Չեմպիոնների լիգայում»,- Կիմիխի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։
«Բավարիան» Բունդեսլիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: Թիմը 27 խաղում վաստակել է 60 միավոր։ «Բորուսիան» 53 միավորով չորրորդ տեղում է: Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բայերը» (73):