Գերմանիայի Բունդեսլիգայի 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս մրցել է Մյունխենի «Բավարիայի» հետ և երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
Հանդիպման 10-րդ րոպեին «Բորուսիան» առաջ է անցել հաշվի մեջ՝ հարձակվող Կարիմ Ադեյեմիի խփած գոլի շնորհիվ։ Հանդիպման 83-րդ րոպեին դորտմունդցիների պաշտպան Յուլիան Ռուերսոնը կրկնապատկել է հյուրերի առավելությունը և ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը:
89-րդ րոպեին Հարի Քեյնը մեկ գնդակ ետ է բերել, սակայն գոլը չեղարկվել է կրկնապատկերը դիտելուց հետո:
«Բավարիան» Բունդեսլիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղն է զբաղցենում: Թիմը 27 խաղից հետո վաստակել է 60 միավոր։ «Բորուսիան» 53 միավորով չորրորդ տեղում է: Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բայերը» (73):
























































