Բունդեսլիգայի 27-րդ տուրի խաղում Մյունխենի «Բավարիան» այսօր սեփական հարկի տակ կընդունի Դորտմունդի «Բորուսիային»։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 21:30-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով:
«Բավարիա». Ուլրայխ, դե Լիխտ, Դայեր, Դևիս, Կիմիխ, Գորեցկա, Մուսիալա, Լայմեր, Զեյն, Մյուլեր, Քեյն:
«Բորուսիա Դ». Մայեր-Շադե, Ռյուրսոն, Շլոտերբեկ, Մացեն, Հումելս, Բրանդտ, Կան, Նմեչա, Սանչո, Ֆուլկրուգ, Ադեյեմի:
«Բավարիան» երկրորդ տեղում է Բունդեսլիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 26 խաղում վաստակել է 60 միավոր։ «Բորուսիան» 50 միավորով հինգերորդ տեղում է: Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բայերը» (73):