«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատասխանել է այն հարցին, թե ինչ է մտածում «Բայերը» գլխավորող իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոյի՝ հաջորդ մրցաշրջանում լևերկուզենյան ակումբում մնալու որոշման մասին։
«Ես վստահ չեմ, որ ճիշտ մարդն եմ այս հարցին պատասխանելու համար: Սա Խաբիի որոշումն է։ Ինքն է դա ընդունել, և ես չեմ կարող իմ կարծիքը հայտնել այս հարցում։ Հաջորդ հարցը տվեք, ես չեմ մասնակցի իմ հեռացման քննարկմանը»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Տուխելը ավելի վաղ հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Բավարիայից»։