«Բավարիան» նոր գլխավոր մարզչի պաշտոնի համար դիտարկում է ընդամենը երկու թեկնածուի։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբը ընտրություն է կատարում Ռոբերտո Դե Զերբիի (Բրայթոն) և Յուլիան Նագելսմանի (Գերմանիայի հավաքական) միջև։ Ռալֆ Ռանգնիկը, չնայած մամուլում տարածված լուրերին, «Բավարիայի» շորթ լիստում չկա։
Նշվում է, որ «Բավարիան» մտադիր է նոր գլխավոր մարզչի հետ պայմանագրի կնքման մասին հայտարարել մինչև ապրիլի վերջ։