«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է ակումբում իր ապագայի մասին.
«Իմ աշխատանքը «Բայերում» ավարտված չէ։ Ցանկանում եմ օգնել թիմին։ Այստեղ ամեն ինչ լավ է։ Ես դեռ երիտասարդ մարզիչ եմ, կարծում եմ, որ սա լավագույն որոշումն է իմ ապագայի համար։ Ես վստահ եմ դրանում։
Երբ ես այս որոշումը կայացրեցի, կարևոր էր այն կիսել բոլորի հետ, քանի որ ուզում եմ վերադարձնել այն հարգանքը, որը նրանք ցուցաբերել են իմ հանդեպ: Ես շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք հավատում են ինձ՝ երկրպագուներին, իմ անձնակազմին, խաղացողներին»,- Ալոնսոյի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
42-ամյա Ալոնսոն Լևերկուզենի «Բայերը» գլխավորում է 2022 թվականի հոկտեմբերից։ Իսպանացու պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ մասնագետի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը» և «Բավարիան»։
Գերմանիայի առաջնության 26 տուրից հետո «Բայերը» 70 միավորով առաջին տեղում է։