«Բավարիայի» ավագ Մանուել Նոյերը վնասվածքի պատճառով բաց կթողնի Բունդեսլիգայի 27-րդ տուրի` Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպումը։
Դարպասապահը վնասվածք է ստացել Գերմանիայի հավաքականի մարզման ժամանակ։
Մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի խոսքով՝ առաջիկա հանդիպմանը չեն մասնակցի կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչը, ինչպես նաև պաշտպաններ Ռաֆայել Գերեյրոն և Սաշա Բոեն։
Միաժամանակ խաղադաշտ դուրս կգա հարձակվող Հարի Քեյնը, ով վնասվածքի պատճառով վաղաժամ լքել է Անգլիայի հավաքականը։
«Քեյնը երեկ լիարժեք մարզվել է թիմի հետ: Նա իրեն լավ է զգում և կխաղա»,- Տուխելի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» մամուլի ծառայությունը։
Երկու ամիս բաց թողնելուց հետո վնասվածքից հետո խաղադաշտ է վերադարձել նաև հարձակվող Քինգսլի Կոմանը:
«Քինգսլին մեզ համար առանցքային խաղացող է, և նա կլինի թիմի կազմում»,- ասել է Տուխելը։
«Բավարիան» ու «Բորուսիան» կխաղան Մյունխենում մարտի 30-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: