«Բավարիան» դիտարկում է ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանին որպես մյունխենյան ակումբի նոր գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուներից մեկը: Թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն, ինչպես հայտնի է, նթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա զբաղեցրած պաշոտնից: Այս մասին հայտնում է Bild-ը։
Ըստ աղբյուրի, այս պահին կողմերի միջև ուղղակի շփումներ չեն եղել։ Ինքը՝ Զիդանը, հետաքրքրությամբ է դիտարկում «Բավարիան» գլխավորելու հնարավորությունը, քանի որ կարծում է, որ այն նման է «Ռեալին», որի հետ ֆրանսիացին հաջողության է հասել։ Այս թիմը նույնպես մեծ պատմություն ունի և պատրաստ է աշխատանքի գերազանց պայմաններ առաջարկել։
Ընդգծվում է, որ «Բավարիայի» ղեկավարությունը ցանկանում է, որ մյունխենյան ակումբի նախկին կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին դառնա Զիդանի օգնականը։
Հիշեցնենք, որ Զիդանը մարզչական գործունեությամբ չի զբաղվում 2021 թվականից, երբ հեռացավ Մադրիդի «Ռեալից»։