«Բավարիան» բացառել է Անտոնիո Կոնտեին և Ժոզե Մոուրինյոյին գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակից, հայտնում է լրագրող Գեորգ Հոլցները իր X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին տնօրեն Ռալֆ Ռանգնիկը կարող է գլխավորել «Բավարիան»։ Նա մյունխենյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Լևերկուզենի «Բայերը» գլխավորող իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոյին առաջին այլընտրանքն է։
«Բավարիան» այժմ գլխավորում է Թոմաս Տուխելը, որը 2023/2024 մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա գերմանական ակումբից։
Այս պահին «Բավարիան» 60 միավորով զբաղեցնում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Թիմը տասը միավորով հետ է մնում առաջատար «Բայերից»: