«Բավարիան» դիտարկում է «Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի թեկնածությունը, հայտնում է TZ-ն։
Աղբյուրի համաձայն՝ Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մյունխենյան ակումբի գլխավոր նպատակն է, սակայն «Լիվերպուլից» իսպանացու նկատմամբ մեծ հետաքրքրության պատճառով գերմանական ակումբը դիտարկում է այլ տարբերակներ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» դիտարկում է նաև Ռոբերտո Դե Զերբիին (Բրայթոն) կամ Յուլիան Նագելսմանին (Գերմանիայի հավաքական) թիմ հրավիրելու տարբերակները։
Փետրվարին «Բավարիան» հայտարարել էր, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կհեռանա զբաղեցրած պաշտոնից։