«Բավարիան» ամռանը փոխհատուցում կվճարի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին պայմանագրի խզման համար, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը Տուխելին կվճարի այն աշխատավարձը, որը նրան հասանելի է օրացուցային տարվա համար։ Մասնագետն իր պաշտոնը կլքի այս ամռանը։ Նախկինում կողմերը հայտնել էին, որ բաժանման որոշումը փոխադարձ է։ Նշվում է, որ մյունխենյան թիմը մասնագետին 12 մլն եվրո կվճարի։
Բունդեսլիգայի 26 տուրից հետո «Բավարիան» երկրորդ տեղում է՝ առաջատար Լևերկուզենի «Բայերին» զիջելով 10 միավորով։