Լոթար Մատեուսը կարծում է, որ Լևերկուզենի «Բայերն» այս պահին աշխարհի լավագույն թիմն է։
Խաբի Ալոնսոյի թիմը գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ 10 միավորով գերազանցելով 2-րդ տեղում գտնվող «Բավարիային»:
«Ֆուտբոլ, արագություն, հանգստություն գնդակով խաղի ժամանակ… Հետաքրքիր է դիտել այս թիմի խաղը։ Այս մասին կարող էի կես ժամ խոսել։
Այս թիմն ինձ հիշեցնում է «Բարսելոնան»՝ Ինյեստայի, Չավիի և Մեսսիի հետ: Իմ կարծիքով, «Բայերը» հիմա նույն բանն է ցույց տալիս։
Ինձ համար այս պահին սա աշխարհի ամենաուժեղ թիմն է։
Չեմ ցանկանում նրանց համեմատել «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ, բայց «Բայերը» խաղում է ամենաորակյալ ֆուտբոլը, որը ես տեսել եմ այս մրցաշրջանում», — Interwetten-ին ասել է Մյունխենի «Բավարիայի» նախկին խաղացողը։