Հայտնի մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է, որ երկու անգամ իրեն առաջարկել են գլխավորել Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը։
«Ինձ համար երկու անգամ դուռը բացվեց Պորտուգալիայի հավաքականի մարզիչ դառնալու համար։ Առաջին անգամ ես «Ռեալում» էի, բայց Ֆլորենտինո Պերեսն ինձ ասաց. «Շանս չկա»:
Երկրորդ անգամ «Ռոմայում» էր, որտեղից մի քանի ամիս անց ինձ հեռացրին… բայց չեմ ափսոսում, որովհետև գոհ եմ դրա համար»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում Twitter):