«Բայերը» հետաքրքրված է «Հոֆենհայմի» լավագույն ռմբարկուով:
Մաքսիմիլիան Բայերը Լևերկուզենի տրանսֆերային նպատակների ցուցակում է։ Այս մասին հաղորդում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
«Բայերը» 21-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես Ադամ Գլոզեկի հավանական փոխարինող։ Մաքսիմիլիանին նաև կարող են ձեռք բերել, եթե Վիկտոր Բոնիֆասը հեռանա, բայց ակումբը նիգերիացուն բաց կթողնի միայն շատ շահավետ առաջարկով:
«Բայերը» հասկանում է, որ Բայերի տրանսֆերի ընդհանուր արժեքը բավականին բարձր է լինելու։ Ֆուտբոլիստի պայմանագրում նշված հրաժարագնի կետը կազմում է մոտավորապես 30 միլիոն եվրո, և պետք է վճարվի նաև ստորագրման բոնուս և աշխատավարձ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մաքսիմիլիանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլը»։