Պաշտպան Մատիս դե Լիխտը խոսել է «Բավարիայում» մրցակցության մասին։ Ֆուտբոլիստն այժմ ապաքինվում է վնասվածքից։
«Մրցաշրջանն սկսեցի վնասվածքով, ինչը չափազանց տհաճ է։ Ինձնից որոշ ժամանակ պահանջվեց, որպեսզի վերադառնամ լավագույն մարզավիճակիս, իսկ հետո ծնկի վնասվածքս եղավ: Ես շատ հանդիպումներ եմ բաց թողել, իսկ «Բավարիայում» մրցակցությունը մեծ է»,- դե Լիխտի խոսքերն է մեջբերում Voetbal International-ը։
24-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայում» հանդես է գալիս 2022 թվականից։ Այս ընթացքում նա թիմի կազմում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 65 միլիոն եվրո։