«Բավարիան» հետաքրքրված է «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբիի ծառայություններով, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիները կփորձեն համաձայնության գալ իտալացի մասնագետի հետ, եթե չհաջողվի թիմ հրավիրել «Բայերի» մարզիչ Խաբի Ալոնսոյին։
Փետրվարին «Բավարիան» հայտարարել էր, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կհեռանա զբաղեցրած պաշտոնից։
Նշվում է, որ Դե Զերբին տեղյակ է գերմանական ակումբի հետաքրքրության մասին, սակայն դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։
Բունդեսլիգայի 26 տուրից հետո «Բավարիան» 60 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատար «Բայերից» տարբերությունը 10 միավոր է։