Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի 34-ամյա կիսապաշտպան Տոնի Կրոսը կիսվել է Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական խաղում (2-0) հաղթելու տպավորություններով։
Կրոսը 2021 թվականից ի վեր առաջին անգամ խաղաց ազգային հավաքականում։
«Իհարկե, մենք շատ գոհ ենք հանդիպման արդյունքից։ Կարծում եմ՝ մենք լավ, կարևոր քայլ առաջ ենք կատարել։ Այժմ մենք անցնում ենք Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու վերջին փուլերից մեկը։ Խաղից առաջ լավ մարզումային շաբաթ անցկացրինք։
Մենք հաճախ ենք լսում, որ մարզումների շաբաթը կարող է լավ անցնել, բայց դրանից հետո ոչինչ չի ստացվում: Բայց մենք կարողացանք ճիշտ օգտագործել խաղի զարգացումները։ Կցանկանայի նշել Մաքս Միտելշտեդտի նորամուտը մեր թիմում։ Նա շատ հանգիստ խաղաց»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն