Կայացավ Ֆորմուլա 1-ի Ավստրալիայի Գրան Պրին։ Հաղթող է ճանաչվել Ferrari-ի ավտոարշավորդ Կարլոս Սայնսը:
Երկրորդ տեղում իսպանացու թիմակից Շարլ Լեկլերն է: Լավագույն եռյակը եզրափակել է McLaren-ի ավտոարշավորդ Լանդո Նորիսը։
Red Bull-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը ժամանակից շուտ է ավարտել իր մրցավազքը մեքենայի արգելակների հետ կապված խնդիրների պատճառով: Mercedes-ի վարորդ Լյուիս Հեմիլթոնը չի ավարտել իր մրցավազքը շարժիչի խափանման պատճառով։ Ջորջ Ռասելը (Mercedes) վթարի է ենթարկել մեքենան մրցավազքի վերջնագծի մոտ:
Ֆորմուլա 1. Ավստրալիայի Գրան Պրի
1. Կարլոս Սայնս (Ֆերարի) – 58 շրջան.
2. Շարլ Լեկլեր (Ֆերարի) +2.366.
3. Լանդո Նորիս (McLaren) +5.904.