Միկելա Պերսիկոն՝ Թուրինի «Յուվենթուսի» պաշտպան Դանիելե Ռուգանիի ընկերուհին վարակվել է կորոնավիրուսով։ Նա հղիության 4-րդ ամսում է։
Ռուգանիի ընկերուհին խոսել է իր առողջական վիճակի մասին․
«Ես հղիության չորրորդ ամսում եմ։ Ի՞նչ է լինելու հիմա։ Ես անգամ չեմ կարողանում խոսել այդ մասին։ Մեզ մնում է միայն սպասել։ Հույս ունեմ, որ վիրուսը չի վնասի երեխային։ Երեկ բժիշկները վստահեցրին ինձ, որ խնդիրներ չեն լինի, բայց փորձեք ձեզ դնել իմ տեղը։ Սա սարսափելի է։
Ես և Դանիելեն սպասում էինք հարմար պահի հղիության մասին հայտարարելու համար։ ՈՒ այս պահին նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվում։ Այս հղիությունը պետք է ուրախություն պարգևեր․․․Վստահ եմ, որ մենք ոտքի ենք կանգնելու», –ասել է Միկելան Chi ամսագրի հետ զրույցում։