«Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը հաստատել է մյունխենյան ակումբի հետաքրքրությունը Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նկատմամբ։
«Այս ընթացքում նա ապացուցել է, որ կարող է լինել մեծ ակումբի մարզիչ։ Նրա համար պայքարում դժվար կլինի հաղթել, քանի որ Ալոնսոյին ցանկանում են թիմ հրավիրել այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Լիվերպուլը», «Ռեալը», «Բայերը» և «Բավարիան»:
Դժվար թե գտնվի համապատասխան մարզիչ, որը հիմա գործազուրկ է»,- Հյոնեսի խոսքն է մեջբերել Ran-ը։
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն Լևերկուզենի «Բայերը» գլխավորում է 2022 թվականից։ Գերմանիայի առաջնության այս մրցաշրջանի 26 տուրից հետո «Բայերը» իսպանացի մասնագետի գլխավորությամբ 70 միավորով առաջին տեղում է։ «Բավարիան» երկրորդ տեղում է՝ 60 միավորով։