«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել կիսապաշտպան Պոլ Պոգբային։ Այս մասին գրում է The Sun-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբը մտադիր է ֆրանսիացի ֆուտբոլիստի վաճառքից ստանալ 100 միլիոն ֆունտ ստերլինգ։
ՄՅՈՒ-ն ցանկանում է կլորիկ գումար ստանալ Պոգբայի վաճառքից այս ամռանը, քանի որ նրա պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է հաջորդ տարվա ամռանը։ Պայմանագրի երկարաձգումը լուրջ հարցականի տակ է։
Ավելի վաղ Պոգբայի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերել Մադրիդի «Ռեալն» ու «Յուվենթուսը»։