«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է ակումբում իր աշխատանքը և խոսել ապագայի պլանների մասին։
«Այս պահին ես շատ երջանիկ եմ այստեղ [«Բայերում»]: Ես հաճույք եմ ստանում իմ աշխատանքից ակումբում և զգում եմ, որ այն մարտահրավեր է ինձ համար: Մենք այժմ զբաղված, բայց հրաշալի ճանապարհորդության մեջ ենք այստեղ՝ Լևերկուզենում, և ես փորձում եմ անել ամեն ինչ, որպեսզի պատրաստեմ իմ խաղացողներին հաջորդ հանդիպմանը։
Ճիշտն ասած, ես հիմա այն վիճակում չեմ, որ մտածեմ հաջորդ քայլի մասին։ Մտածում եմ, թե որտեղ եմ հիմա։ Կարծում եմ, որ հիանալի վայրում եմ և հաճույք եմ ստանում դրանից»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն:
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն Լևերկուզենի «Բայերը» գլխավորել է 2022 թվականի հոկտեմբերին։ Լևերկուզենյան թիմը գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ 26 խաղից հետո վաստակած 70 միավորով։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ իսպանացի մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Բայերից»։ Ալոնսոյի հետ արդեն կապ են հաստատել «Բավարիայի» և «Լիվերպուլի» ներկայացուցիչները։