Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի վնասվածքը։
«Նոյերը բաց կթողնի երկու խաղ [Ֆրանսիայի և Հոլանդիայի ազգային հավաքականների հետ]: Հնարավոր է՝ նա նաև չկարողանա մասնակցել Դորտմունդի «Բորուսիայի» հետ ակումբային հանդիպմանը, բայց դա այլևս իմ գործը չէ», — Նագելսմանի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում Twitter):
Հիշեցնենք, որ Մանուել Նոյերը Գերմանիայի հավաքականի մարզման ժամանակ ձախ մկանի վնասվածք էր ստացել։
Գերմանիայի հավաքականը մարտի 23-ին Յուլիան Նագելսմանի թիմն ընկերական խաղ կանցկացնի Ֆրանսիայի հավաքականի հետ։ Մի քանի օր անց՝ մարտի 26-ին, Գերմանիայի հավաքականը կմրցի Հոլանդիայի ընտրանու հետ: