«Բավարիայի» սպորտային տնօրեն Մաքս Էբերլը պատասխանել է մյունխենյան ակումբի ֆինանսական հնարավորությունների մասին հարցին։ Նրա խոսքով՝ «Բավարիան» չի կարող ամեն տարի հսկայական գումարներով խաղացողներ գնել։
«Ես չեմ անհանգստանում։ Գիտեմ, որ ամռանը մենք գումար կունենանք կազմը ուժեղացնելու համար: Բայց մեր ֆինանսական հնարավորություններն անսահմանափակ չեն։ Մենք չենք կարող և չենք ցանկանում ամեն ամառ թանկ տրանսֆերներ կատարել։ Ինչպես օրինակ՝ Հարրի Քեյնի դեպքում։ Մեզ 14-15 բարձրակարգ խաղացողներ են պետք։ Ունենք նաև երիտասարդներ․ օրինակ՝ Ալեքս Պավլովիչ, որն այժմ ներխուժում է լավագույն 15 խաղացողների ցանկ: Ահա թե ինչ տեսք ունի կազմի պլանավորման գործընթացը: Ես գիտեմ, որ «Բավարիան» ֆինանսական տեսանկյունից չափազանց առողջ ակումբ է։ Բայց ես նաև գիտեմ, որ ծախսերի հետ կապված որոշակի սահմանափակումներ կան»,- Էբերլի խոսքը մեջբերել է Bild-ը։
Հիշեցնենք, որ «Բավարիան» այս մրցաշրջանում Բունդեսլիգայի 26 տուրից հետո զբաղեցնում է աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար Լևերկուզենի «Բայերին» զիջելով 10 միավորով։