«Բավարիան» նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում թիմի պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի հետ, հայտնում է Sport Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբը կանադացուն առաջարկում է 11-13 մլն եվրո աշխատավարձ։ Եթե խաղացողը մերժի ակումբի առաջարկը, ապա «Բավարիայի» ղեկավարությունը ստիպված կլինի վաճառել նրան։ Պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալը»։
Այս մրցաշրջանում 23-ամյա Դեյվիսը անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին։