Լա Լիգահի ղեկավար Խավիեր Տեբասը նշել է՝ երբ կարող են վերսկսվել եվրոպական առաջնությունները։
«Ըստ ծրագրի, եվրոպական բոլոր առաջնությունները պետք է վերսկսվեն մինչև մայիսի կես: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան համաճարակի հետ կապված իրադարձությունները: Վերսկսումը կարող է սկսվել ավելի վաղ, բայց մենք ֆիքսել ենք մեր մտքում վերը նշված ամսաթիվը»,- մեջբերում է Տեբասին Marca-ն:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն մարտի 17-ին, արտակարգ համաժողով է անցկացրել՝ կապված Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի, Եվրո-2020-ի և բոլոր ազգային առաջնությունների՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված չեղարկումների հետ: Արդյունքում որոշվել է մրցաշարը տեղափոխել 2021 թվական՝ հունիսի 11-ից հուլիսի 11-ը, ինչպես նաև դադարեցվել են գրեթե բոլոր երոպական առաջնությունները։