Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատասխանել է այն հարցին, թե արդյոք կհեռանա Գերմանիայի հավաքականից 2024 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո։
«Ես չեմ մտածել այդ մասին: Շատ բաներ, որոնք կլինեն Եվրոպայի առաջնությունից հետո, դեռ պարզ չեն։
Ես դեռևս ակումբային պայմանագիր չունեմ հաջորդ մրցաշրջանի համար։ Սկզբում ես պետք է լուծեմ այդ խնդիրը»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն:
Կիսապաշտպանի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսի վերջին։