Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը պատրաստ է ավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է Bild-ը։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է այս ամառ։
Հումելսը «Բորուսիայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նա նախկինում ևս հանդես է եկել Դորտմունդում` 2008-ից 2016 թվականներին: Բացի այդ, նա խաղացել է նաև «Բավարիայում»:
Այս մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 29 հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։