Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկն է, հայտնում է La Repubblica-ն։
Աղբյուրի տեղեկություններով, մյունխենցիները մի քանի ամիս առաջ կապ են հաստատել մարզչի հետ և պատրաստ են նորից դա անել:
Կոնտեն իր ապագան տեսնում է Ա Սերիայի ակումբում, սակայն պատրաստ է դիտարկել «Բավարիայի» հետ պայմանագիր կնքելու հարցը։ Ավելի վաղ Sport.es-ը հայտնել էր, որ 54-ամյա մարզիչը պատրաստ է գլխավորել նաև «Բարսելոնան»։
Փետրվարին «Բավարիան» հայտարարեց 2023/24 մրցաշրջանի ավարտին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի՝ ակումբից հեռանալու մասին։