«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Էրիկ Դայերը ասել է, որ փորձում է գերմաներեն սովորել։ Հիշեցնենք, որ անգլիացի ֆուտբոլիստը մյունխենյան ակումբին միացել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Ես ամեն օր գերմաներենի դասերի եմ գնում և ուզում եմ սովորել այս լեզուն։ Բացի անգլերենից, ես խոսում եմ նաև պորտուգալերեն և իսպաներեն:
Գերմաներենը դժվար լեզու է, քանի որ այն բոլորովին այլ է: Բայց ես փորձում եմ։ Կինս խոսում է գերմաներեն և լավ հասկանում է։ Նա ծագումով Հարավային Աֆրիկայից է և խոսում է աֆրիկանսով, իսկ դրանք նման լեզուներ են: Նա թարգմանում է ինձ համար»,- Դայերին մեջբերում է «Bayern & Germany»-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):