«Բավարիայի» ղեկավարությունը նոր պայմանագիր է պատրաստում 21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի համար, որի գործող աշխատանքային պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենցիներն ակումբի ապագան կապում են Մուսիալայի հետ, ուստի նրանց գլխավոր նպատակներից մեկը գերմանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելն է։
Ընդգծվում է, որ առաջիկա ամիսներին «Բավարիան» պատրաստվում է նոր առաջարկ անել՝ կապված ֆուտբոլիստի աշխատավարձի բարձրացման հետ։