«Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը լքել է զբաղեցրած պաշտոնը, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։
Մարտի 16-ին «Վոլֆսբուրգը» սեփական հարկի տակ պարտվել էր «Աուգսբուրգին» (1:3) Բունդեսլիգայի 26-րդ տուրում։
««Աուգսբուրգից» կրած պարտությունից հետո մենք վերլուծեցինք թիմի խաղն ու մեր ընդհանուր իրավիճակը և որոշեցինք դադարեցնել մեր համագործակցությունը Նիկո Կովաչի հետ։ Մենք ցավում ենք այս զարգացման համար և կարծում ենք, որ անհրաժեշտ է թիմին նոր թափ հաղորդել իրավիճակը կայունացնելու համար»,- ասել է ակումբի գործադիր տնօրեն Մարսել Շեֆերը։
52-ամյա խորվաթ մասնագետը «Վոլֆսբուրգը» գլխավորում էր 2022 թվականից։ 26 տուրից հետո թիմը 25 միավորով Բունդեսլիգայի 14-րդ տեղում է։