Գերմանիայի Բունդեսլիգայի 26-րդ տուրի խաղում «Քյոլը» սեփական հարկի տակ ընդունել է «ՌԲ Լայպցիգին» և1-5 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել:
Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացել է հյուրերի կիսապաշտպան Խավի Սիմոնսը: Երեկ րոպե անց տանտերերի հայազգի հարձակվող Սարգիս Ադամյանը հավասարեցրել է հաշիվը, սակայն ավելին անել «Քյոլնին» չի հաջողվել:
Թիմերն ընդմիջման են գնացել 1:1 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսում հյուրերը ևս 4 գոլ են խփել ու վստահ հաղթանակ տարել:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը չի հրավիրվել ազգային թիմ Կոսովոյի և Չեխիայի հետ ընկերական խաղերին մասնակցելու համար, փոխարինվել է հանդիպման 80-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «ՌԲ Լայպցիգը» վաստակել է 49 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնական։ «Քյոլնը»18 միավորով 16-րդ տեղում է։