Շվեյցարիայի Նիոն քաղաքում այսօր կայացել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը։
Վիճակահանության արդյունքներով ձևավորվել են հետևյալ զույգերը՝
«Արսենալ» — «Բավարիա»,
«Ատլետիկո Մադրիդ» — «Բորուսիա Դորտմունդ»,
«Ռեալ Մադրիդ» — «Մանչեսթեր Սիթի»,
ՊՍԺ — «Բարսելոնա»
Քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 9-ին և 10-ին։ Պատասխան խաղերը՝ ապրիլի 16-ին և 17-ին։
Նշենք՝ ժամը 16:00-ին կկայանա Եվրոպա լիգայի, իսկ 17:00-ին՝ Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչների վիճակահանությունները: