Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ասել է, թե ինչ է մտածում թիմում իր ապագայի մասին.
«Եթե մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը ես ստանամ պայմանագիր, որը լիովին համապատասխանում է ինձ, ապա հավանականությունը, որ ես կստորագրեմ այն, շատ մեծ է»,- ասել է Նագելսմանը մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացու ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան» և «Բարսելոնան»։ Նագելսմանը Գերմանիայի հավաքականը գլխավորել է 2023 թվականի սեպտեմբերին։
Եվրոպայի առաջնությունը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Մրցաշարին կմասնակցի 24 թիմ։