Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է իր կարիերայի պլանավորման մասին:
«Եթե ես մինչև Եվրոն ստանամ պայմանագրի առաջարկ, որն ինձ կգոհացնի և ես ինձ հարմարավետ կզգամ, ապա հավանականությունը, որ ես կստորագրեմ մինչև մրցաշարի մեկնարկը, շատ մեծ է:
Այս պահին ես ոչ մի առաջարկ չեմ ստացել, ուստի չեմ կարող պատասխանել այս հարցին»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):