Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Թոմաս Մյուլերի դերը թիմում։
«Վերջերս նա շատ է խաղում: Նա գիտի, թե որն է իր դերը, գիտի, թե որքան կարևոր է թիմում։ Թոմասը նույնպես կարող էր բավարարվել պահեստայինների նստարանին տեղով, բայց նա արդեն գիտի իր դերը «Բավարիայում»:
Թոմասը խաղացող է, ով դեր ունի նաև խաղադաշտից դուրս: Նա խելացի խաղացող է, ով կենտրոնացած է ոչ թե իր, այլ թիմի վրա»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։